Արգենտինական թատրոն
Արգենտինայի թատրոն, ստեղծվել է 19-րդ դարի վերջին տասնամյակում, և ունի չափազանց ժողովրդական բնութագիր։ Այստեղ համադրվել են դրամատիկական այնպիսի ստեղծագործությունների տարրերը, ինչպիսիք են մնջախաղը, ֆարսը (զավեշտախաղ) և քննադատական մենախոսությունը։ Թատրոնը յուրահատուկ է եղել արտահայտության միջոցներով, հատկապես մեկ գործողությամբ կոմիկական պիեսով (գրոտեսկ)։
Գաղութային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն տարածքում, որտեղ գտնվում է Արգենտինան, ի տարբերություն Ամերիկայի մյուս շրջանների, տեղացի ժողովուրդների մոտ թատերական գործողությունների արտահայտություններ չեն դրսևորվել, բացի պարերից և կրոնական ծիսակատարություններից[1]; 1783 թվականի նոյեմբերի 30-ին Խուան Խոսե դե Վերտիզը պատվիրում է Կատակերգության տուն կառուցել Բուենոս Այրեսում, քանի որ թատրոնին քաղաքական գործիչները վերաբերվում էին որպես քաղաքակրթության, լեզվի, սովորույթների լավագույն դպրոցներից մեկին։ Այն անհրաժեշտ էր քաղաքացիների համար, որոնք զուրկ էին զվարճանքներից։ Առաջին դահլիճը, որ գոյություն ուներ Բուենոս Այրեսում, գտնվում էր Սան-Կառլոս և Սան-Խոսե փողոցների անկյունում՝ այժմյան Ալսին և Պերու փողոցում և հայտնի էր որպես Ռանչիերա թատրոն։ Թատրոնը գործել է մինչև 1792 թվականը, մինչև որ կրակն ամբողջովին ոչնչացրել է այն։ Խուան Մարիա Գուտերրեսը նշում է, որ Ռանչիերա թատրոնը այրվել է 1792 թվականի օգոստոսի 16-ի գիշերը։
Կաթոլիկ հոգևորականությունը համակրանք չուներ Ռանչիերա թատրոնի գործունեության հանդեպ, քանի որ այն համարում էր մեղքերով լի։ Թատրոնի այրվելուց հետո ամեն տարի (որպես հարգանքի տուրք թատրոնին) նոյեմբերի 30-ը նշվում է որպես թատրոնի ազգային տոն։ Խունին մշակութային կենտրոնը կրում է արգենտինյան առաջին կոլիզեումի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ cita libro|apellidos=Ordaz|nombre=Luis|título=Breve historia del teatro argentino tomo 1- de la revolución a Caseros|año=1962|editorial=Editorial universitaria de Buenos Aires|ubicación=Buenos Aires
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eduardo Rovner, sitio oficial Արխիվացված 2018-08-13 Wayback Machine
- Winer
- La recreación, en Olimpiadas Nacionales de Contenidos Educativos en Internet.
- Teatro, en www.argentina.gob.ar
- Hotel Berlin 1933, de Pablo Sodor
- Martha Stutz, de Javier Dualte Արխիվացված 2018-11-19 Wayback Machine
- Del Teatro de la Ranchería al Teatro de Verano, Periódico Nuevo Ciclo
- [1] Արխիվացված 2018-04-29 Wayback Machine Sitio del Teatro Escuela Fray Mocho desde sus orígenes hasta 1962, año de su disolución.